Բոլիվիայի նախագահը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է դարձել

13:30 • 19.05.14

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը 1 տարով պայմանագիր է կնքել երկրի առաջին դիվիզիոնի Sport Boys պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի հետ, հայտնում է Лента-ն։

 

Ենթադրվում է, որ 54-ամյա նախագահն ամեն խաղի ժամանակ դաշտում կանցկացնի միջինը 20 րոպե, սակայն լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով նա չի կարողանա մասնակցել բոլոր հանդիպումներին։

 

Նշվում է, որ Մորալեսի աշխատավարձը կլինի ամսական 214 դոլար։ Բոլիվիայի ղեկավարը կստանա 10 համարի մարզաշապիկ։
Ինքը՝ նախագահը, ասել է, որ շատ լավ ֆիզիկական վիճակում է գտնվում և պատրաստ է խաղալ։

 

Ավելի վաղ Մորալեսը խաղացել է լրագրողների, ինչպես նաև այլ քաղաքական գործիչների հետ ընկերական հանդիպումներում։ 2006թ. նա անգամ կոտրել է հակառակորդ թիմի դարպասապահի քիթը, իսկ 2007-ին հանդիպումն անցկացրել է ծովի մակարդակից 6.000 մ բարձրության վրա։