Վրաստանի մի շարք ուսումնական հաստատություններում ռումբի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել

16:58 • 19.05.14

Վրաստանի Իլիայի անվան պետական համալսարանում հաղորդագրություն է ստացվել պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Ինչպես հայտարարել է Պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աննա Կվանչիլաշվիլին՝ հաղորդագրությունը ստացվել է ժամը 12։10-ի մոտակայքում։

 

Նրա խոսքով՝ 10 րոպե անց բոլոր մասնաշենքերից տարհանում է սկսվել, քանի որ հաղորդագրության հեղինակը չի նշել, թե որ մասնաշենքում կարող է լինել պայթուցիկը։


«Ժամը 12։00-ի սահմաններում անվտանգության ծառայությունը զգուշացրել է, որ ոստիկանության տվյալներով՝ ահազանգը կեղծ է, և մենք կարող ենք վերադառնալ շենք, սակայն մոտ 10 րոպե առաջ մեզ ասացին, որ սակրավորներ են գալիս, և մենք դարձյալ ազատեցինք շենքը»,-ասել է նա։

 

Սակրավորներ են աշխատում նաև թիվ 55 դպրոցում։ Այստեղ պայթուցիկ սարքի մասին ահազանգի պատճառով ընդհատվել է դասապրոցեսը։
 

Նմանատիպ հաղորդագրություն է ստացվել նաև թիվ 33 դպրոցում։