Կալինինգրադում 87 մլն եվրո արժողությամբ սաթի պահեստներ են հայտնաբերվել

17:31 • 19.05.14

Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Բալտիյսկ քաղաքի ամրոցներից մեկի ներսում խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները սաթի գաղտնարան են հայտնաբերել։

 

1300 պարկերի ընդհանուր քաշն ավելի քան 29 տոննա է։ Համաձայն որոշ գնահատականների՝ քարերի ընդհանուր արժեքը հասնում է 87 մլն եվրոյի, հայտնում է Комсомольская правда-ն։

 

«Հետաքննության տվյալներով՝ այս ամբողջ խմբաքանակը ձևակերպված է եղել գործարար Վիկտոր Բոգդանի հետ կապ ունեցող առևտրային կառույցներից մեկի վրա։ Հայտնի է, որ քարերի իրացումից ստացված բոլոր գումարները նախատեսված են եղել կազմակերպված հանցավոր խմբավորման ֆինանսական աջակցության համար, որը զբաղվում է սաթի ստվերային շրջանառությամբ՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս»,- հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայության պետ Սվետլանա Պոստավնիչայան։