Կիևի իշխանությունները հայտարարել են, որ ռուս «խաղաղապահներին» կդիմավորեն կրակահերթով
Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը հայտարարել է, որ եթե ռուսական բանակն Ուկրաինայի տարածք մտնի խաղաղարար օպերացիայի անվան տակ, նրան կրակահերթով կդիմավորեն, գրում է novosti.kh.ua-ն։
«Մեր հարևանները խաղաղապահական մանդատ չեն ստացել։ Ո՛չ գլխավոր հրամանատարը, ո՛չ Գերագույն ռադան չեն տվել հրաման մեր բանակին, որ խաղաղապահներ պետք է մտնեն Ուկրաինայի տարածք։ Այդ պատճառով էլ, եթե ռուսական բանակը խաղաղապահների դրոշի ներքո մտնի մեր տարածք, մենք կգործենք նրանց հետ, ինչպես ագրեսորների հետ»,- հայտարարել է Կովալը։
Նա վստահեցրել է, որ ուկրաինական բանակն ամբողջությամբ պատրաստ է հանձնարարությունների կատարմանը։










