Դոնեցկի Կրամատորսկ քաղաքում գրավել են քաղաքային դատախազությունը
Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում անջատողականները գրավել են քաղաքային դատախազության շենքը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Դոնեցկի շրջանային պետական վարչակազմի մամլո ծառայությունը:
Բացի այդ, Դոնեցկի շրջանային պետական վարչակազմից հաղորդել են, որ Դոնեցկի Ազգային Հանրապետության անդամները շարունակում են վերահսկողություն սահմանել տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Կրամատորսկում մարտեր էին տեղի ունենում Ազգային գվարդիայի և ապստամբների միջև: Քաղաքում կրակոցներ և պայթուններ են հնչել:










