Լավրովը ԵԱՀԿ-ին խնդրել է նպաստել Ուկրաինայում ռուսաստանցի լրագրողների ազատ արձակմանը

10:34 • 19.05.14

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ-ին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցներն ուկրաինացի ուժայինների կողմից ձերբակալված ռուսաստանցի լրագրողներին ազատ արձակելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ LifeNews լրատվամիջոցի լրագրողներ Օլեգ Սիդյակինն ու Մարատ Սայչենկոն ձերբակալվել են Կրամատորսկի մերձակայքում: News Media հոլդինգի ղեկավարությունը նրանց ազատ արձակման խնդրանքով դիմել էր Ռուսաստանի ԱԳՆ։

 

Լավրովն այս հարցով կապվել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալթերի հետ: Վերջինս, ըստ Russia Today-ի, խոստացել է անհապաղ զբաղվել լրագրողների ազատ արձակման հարցով: