Լիբիայում զինյալները հարձակվել են խորհրդարանի շենքի վրա. օրենսդիրները ստիպված են եղել փախչել

12:14 • 19.05.14

Լիբիայում զինված գրոհայինները հակազենիթային զինատեսակներով ու հրթիռներով հարձակվել են խորհրդարանի շենքի վրա, ինչը ստիպել է օրենսդիրներին փախչել։

 

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, հարձակման հետևանքով խորհրդարանի շենքի մի մասում հրդեհ է բռնկվել։ Այնուհետ զինյալները տեղեկացրել են, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցվում է և որ այն կգործի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

 

Ապստամբության նոր ալիքի հետևում կանգնած գեներալ Խալիֆ Հիֆտարիի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել են պաշտոնանկ արված գեներալին հավատարիմ մարդիկ, ովքեր Լիբիայի ազգային բանակի ոչ կանոնավոր զորքերի ներկայացուցիչներ են։ Նա հավելել է, որ հարձակման նպատակն էր Լիբիան մաքրել իսլամիստ գրոհայիններից։



Աղբյուրը հավելում է, որ Հիֆտարը ղեկավարել է ընդդիմադիր ուժերին 2011թ. «Արաբական գարնան» ժամանակ՝ տապալելով Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամմար Կադաֆիին։ Այժմ նա ցանկանում է տապալել երկրի նոր կառավարությանը, որը, ըստ նրա, բաղկացած է ահաբեկիչներից։