ՆԱՏՕ-ն Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերը դուրս բերելու նշաններ չի տեսնում

17:55 • 19.05.14

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի դուրսբերման որևէ նշան չի տեսնում։


Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այդ մասին Reuters գործակալությանն ասել է ՆԱՏՕ-ի մի սպա։


«Մենք որևէ շարժ չենք տեսնում, որը կհաստատեր զորքերի դուրսբերման մասին հաղորդագրությունը»,- հայտնել է նա՝ չցանկանալով ներկայանալ։

 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարին հանձնարարել էր հեռացնել զորքերն Ուկրաինայի սահմաններից։

 

Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նշել է, որ իրենք նման տեղեկատվություն չունեն։