Մեկ շաբաթվա ընթացքում մարմնական վնասվածք հասցնելու՝ 35, խարդախության՝ 16, յուրացման և մաքսանենգության 1-ական դեպք է գրանցվել

21:42 • 19.05.14

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 27-ը, խարդախության 16 դեպքից` 15-ը, խուլիգանության` 2, շորթման, յուրացման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են:



Ըստ ՀՀ ոստիկանության կայք-էջի՝ բացահայտվել է գողության 4 դեպք:


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, կողոպուտի 1 և գողության 5 դեպք:


Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 2 մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: