Գնա´, միլիցեքի´ն հարցրա` ինչիա տենց բաներ եղել. գեներալ Սեդրակ Սարոյանը` «Վերնիսաժի» միջադեպի մասին
Գեներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեդրակ Սարոյանին դուր չեկավ մեր հարցը, թե ըստ նրա՝ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտի արդյունք չե՞ն Վերնիսաժում օրերս հնչած կրակոցները։
«Մելիցիա՞ ենք, ինչ ենք, որ ինձ եք հարցը տալիս։ Գնա´, միլիցեքի´ն հարցրա՝ ինչիա տենց բաներ եղել»,- Tert.am-ին ասաց նա։
Գեներալը չշտապես կողմերից որևէ մեկին մեղադրել, անկախ նրանից՝ նա պատգամավորի փեսա՞ է, թե՞ ով։ «Ի՞նչ գիտեք՝ ինչ է եղել»,-նշեց նա։
Իսկ հարցին՝ նման տեղերում զենք գործածողներին սահման ուղարկելու ժամանակը չէ՞, Սեդրակ Սարոյանը պատասխանեց. «Թող գնան, գնացին՝ ե՞ս չթողեցի։ Թող ուղարկեն սահման, բա ինչի՞ համար են»։










