Սերբիան և Բոսնիան օգնություն են խնդրում ջրհեղեղների պատճառով (լուսանկարներ)
Սերբիայի և Բոսնիայի իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով աջակցություն ցույց տալ ուժեղ ջրհեղեղից տուժած շրջաններում փրկարարական գործողությունների իրականացմանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։
Ջրի մակարդակն արդեն սկսել է իջնել, բայց բնակչությանը շարունակում է վտանգ զգալ։ Անհանգստություն են առաջացնում նոր հնարավոր սողանքները և ռազմական գործողությունների ժամանակներից մնացած ականների և չվնասազերծված ռումբերի՝ ջրի մակերևույթ դուրս գալը: Սերբիայում դեռ շարունակվում է երկրի ամենախոշոր էլեկտրակայանի հեղեղման վտանգը:
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի տեղեկություններով՝ Բալկաններում ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 44 մարդ: 16 հոգի մահացել է Սերբիայում, 27-ը՝ Բոսնիայում, ևս մեկ հոգի Խորվաթիայում: Իրենց տներն աղետի պատճառով ստիպված են եղել լքել տասնյակ հազարավոր մարդիկ:
Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևներն են:

























