Սերբիայում ածխով աշխատող կայանի հեղեղումից վնասը 100 միլիոն եվրո է կազմել (լուսանկարներ)
Սերբիայում ածխով աշխատող խոշոր կայանի հեղեղումից առաջացած վնասը մոտ 100 միլիոն եվրո է կազմել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով International Business Times-ին:
Նշվում է, որ ջրերի խորությունը «Կոլուբարայի» քարհանքերում 60 մետր է։ Մեծ խնդիր է առաջացրել Կոլուբարա գետը, որը փոխել է իր հունը, և այժմ անցնում է քարհանքերի միջով: Ջուրը դուրս հանելու համար անհրաժեշտ են հզոր պոմպեր:
Սերբիայում ջրհեղեղներ են առաջացրել մայիսի 14-ին սկսված հորդառած անձրևները, որոնց պատճառով գետերը դուրս են եկել իրենց ափերից և հեղեղել խոշոր տարածքներ, այդ թվում՝ քաղաքներ և գյուղեր:
















