ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկումը տեղի կունենա վաղը

16:26 • 19.05.14

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումը տեղի կունենա վաղը՝ մայիսի 20-ին. այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։


Նշենք, որ քննարկումը նախատեսվում էր այսօրվա արտահերթ նիստին՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի։


ՀՀ 13-րդ կառավարության ծրագրի նախագիծն անցած ուրբաթ երեկոյան բաժանվել է Ազգային ժողովի պատգամավորներին և արդեն տեղադրված է կառավարության կայքում։