Շվեդիայի շրջաններից մեկում ուսուցիչներին կարգելեն տնային առաջադրանք հանձնարարել աշակերտներին

15:00 • 19.05.14

Կենտրոնական Շվեդիայում գտնվող Հալստամմարը թագավորության առաջին շրջանը կդառնա, որտեղ աշակերտներին տնային առաջադրանք չեն հանձնարարի։ Դա հնարավոր կդառնա շրջանային վարչակազմում Ձախ և Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության ներկայացուցիչների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Առաջարկի նախաձեռնողը նախկին ուսուցիչ, այժմ քաղաքական գործիչ Ռիկարդ Անդերսոնն է, ով այսպես է բացատրում իր գաղափարը CBT հեռուստաալիքին տված հարցազրույցում. «Մենք հարցականի տակ ենք դնում տնային աշխատանքների վերաբերյալ ավանդական մոտեցումը: Դրա փոխարեն մենք կցանկանայինք դպրոցներում ստեղծել պայմաններ, որ սովորողները կարողանան կատարել առաջադրանքները տեղում՝ դասարաններում»:

 

Անդերսոնը չի հերքում անցած դասերը տանը կրկնելու օգուտը: Բայց նա կարծում է, որ տնային առաջադրանքները չպետք է դառնան ծնողների պարտականությունը։

 

Առաջարկը կյանքի կկոչվի արդեն 2015 թվականի աշնանը։ 2014 թվականի սեպտեմբերին Շվեդիայում քաղաքային և խորհրդարանական ընտրություններ են: «Դա նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից մեկն է. բոլորի համար հավասար դպրոցների ստեղծում»,- նշում է Անդերսոնը: