Ուկրաինան ԱՄՆ-ից ռազմական օգնություն է խնդրել
Ուկրաինան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել՝ օգտագործված զրահամեքենաների, հետախուզական տեխնիկայի և զրահաբաճկոնների տեսքով, որոնք դուրս են գրվելու Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ավարտից հետո։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախկին փոխնախարար Լեոնիդ Պոլյակովը։ Նրա խոսքով՝ «որոշ երկրներ, ներառյալ՝ ԱՄՆ-ն» կարող են առանց դժվարության ռազմական տեխնիկա տրամադրել ի հավելումն նրա, որն Ուկրաինան կարող է ինքնուրույն գնել։
Թե կոնկրետ ինչ տեխնիկա է խնդրել Ուկրաինան ԱՄՆ-ից, դեռ հայտնի չէ։ Պոլյակովի խոսքով՝ խոսքը բուժանյութերի, զրահաբաճկոնների, սաղավարտների, անօդաչու թռչող սարքերի, գիշերային տեսանելիության համակարգերի, կապի պաշտպանիչ միջոցների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մասին է։ ԱՄՆ կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պարբերաբար քննարկվում են տարբեր խնդրանքներ, որոնք ներկայացնում է ուկրաինական իշխանությունը։
Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չի ստացվել։ Ավելի վաղ Սպիտակ տունը թույլատրել էր Ուկրաինային սաղավարտներ, քնապարկեր, բուժանյութեր, ջրամաքրման համակարգեր տրամադրել։
ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ Բարաք Օբամայի հիմնական նպատակն իրավիճակի կայունացումն է, այլ ոչ սրումը։










