Սլավյանսկում և Կրամատորսկում կդադարեցվի կենսաթոշակների և աշխատավարձերի վճարումը բնակիչներին
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է Սլավյանսկի և Կրամատորսկի բնակիչներին աշխատավարձի և կենսաթոշակի վճարման դադարեցման մասին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` Интерфакс-ին հղումով, այս մասին վերջինս հայտնել է Կիևում մայիսի 19-ին անցկացրած մամլո ասուլիսում:
ՆԳ նախարարի խոսքով` նման որոշումն ընդունվել է, քանի որ այդ քաղաքների տարածքում «ծայրահեղ անհնար է դրաձել պետական գործառույթներ իրականացնելը բնակչության ապահովման գործում»:
«Այսօր Դոնեցկում գրավել են երկաթգծային կայարանը` իր բոլոր ենթակառուցվածքներով, որի բոլոր գործառույթները կդադարեցվեն: Փոստային բաժանմունքի, բանկերի, հարկահավաք մեքենաների վրա իրականացված նմանօրինակ հարձակումներից հետո Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքներում, հավանաբար, կդադարեցվեն պետական վճարումները` կապված թոշակների և աշխատավարձերի հետ», - հայտարարել է Ավակովը:
Նախարարը, միաժամանակ, նշել է, որ վճարումները կկուտակվեն, և բնակիչները դրանք կստանան, երբ իրավիճակը կարգավորվի:










