ՃՏՊ Երևանում. Volkswagen-ը շրջվել է

15:00 • 19.05.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 19-ին, ժամը 13.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թևոսյան-Մոլդովական փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի 22ՍՏ952 պետհամարանիշով (վարորդ` Ս. Ա.) ավտոմեքենան ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է, ինչից առաջացել է վառելիքի արտահոսք: 

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենան տեղի ուժերով հոսանքազրկվել է և մոտեցվել էվակուատորին: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: