ՌԴ-ում անկարգությունների պատճառ դարձած ադրբեջանցին իրեն վատ է պահում ռուսական բանտում

09:30 • 19.05.14

Մոսկվայի Բիրյուլևո շրջանի շուկայում անկարգությունների պատճառ դարձած ադրբեջանցի Օրհան Զեյնալովը, որը մեղադրվում է ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանության համար, ռուսական բանտում դարձել է ամենաչենթարկվող բանտարկյալներից մեկը, գրում է haqqin.az-ը:

 

Ըստ քննության վարկածի՝ 2013թ.-ի հոկտեմբերի 10-ին Զեյնալովն ալկոհոլի ազդեցության տակ հարձակվել էր Եգոր Շչերբակովի վրա և նրա ընկերուհու աչքի առաջ սպանել տղային:

 

Զեյնալովը մեկուսարանում պահվելու ռեկորդներ է սահմանում։

 

Մոսկվայի հասարակական դիտորդների հանձնաժողովն այցելել է մեկուսարան, որտեղ ադրբեջանցին պահվել է ավելի քան 7 օր: Պարզվել է, որ նա առաջին անգամը չէ, որ հայտնվում է այնտեղ:

 

Կալանավայրի աշխատակիցների խոսքերով՝ Օրհանն ամենախնդրահարույց բանտարկյալն է: Նա հաճախ իրեն ագրեսիվ է պահում, չի ենթարկվում ներքին կանոնակարգին:

 

Ինքը՝ Զեյնալովը, իր վարքն իբրև բողոք է բնութագրում: Նա բողոքում է, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել հարազատների հետ: Նա առաջվա նման հերքում է հանցանքը։