Ավտովթար Արմավիրում, վարորդներից մեկը զոհվել է

11:59 • 20.05.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 10.06-ին, ահազանգ է ստացվել, որ (Հ-15) Արմավիրի մարզում Նորապատ-Հոկտեմբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, է որ «Վազ 2106» մակնիշի 33 TO 913 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը մահացել է:


Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Տ

Կ
Ն