Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է ներկայացրել

11:31 • 20.05.14

Հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է ներկայացրել:


Tert.am-ի հետ զրույցում թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով. «Դիմում է ներկայացրել է, գրել է, որ հայտնում եմ ինքնաբացարկ, ուրիշ մի պատճառ»:


Մեր տեղեկություններով՝ Արա Բուդաղյանի ինքնաբացարկի պատճառը թեկնածու Տիգրան Կարապետյանին սատար կանգնելու նպատակով է:


Հիշեցնենք, որ հունիսի 8-ին կայանալիք Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրվել էր 4 թեկնածու. «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն , անկուսակցական Տիգրան Կարապետյանը (ինքնաառաջադրվել է), Գորիս համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը, Ավետիք և Արտակ Բուդաղյանների եղբայր, հանրապետական Արա Բուդաղյանը (ինքնաառաջադրվել է) և հանրապետական Վաչագան Ադունցը (առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից): 

Ըստ գորիսեցիների և քաղաքական վերլուծաբանների սպասումների՝ հիմնական պայքարը ընթանալու է Տիգրան Կարապետյանի և Վաչագան Ադունցի միջև: