Ավստրալիայում «թմրամոլ» ոչխարներն ինքնասպան են լինում

08:36 • 20.05.14

Ավստրալացի ֆերմերները խուճապի մեջ են. հազարավոր ոչխարներ իրենց պահում են ինչպես «հերոին օգտագործած թմրամոլներ» ու ինքնասպան են լինում՝ գլուխները հարվածելով քարերին և սյուներին:


Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, փորձագետների կարծիքով պատճառը հազվադեպ պատահող թունավոր բույսն է, որը տարածվել է անտառային հրդեհներից հետո:


Փորձագետների խոսքերով՝ տարօրինակ բույսը կենդանիների վրա թմրանյութի ազդեցություն է թողնում: Դրանում առկա տոքսիններն ազդում են ոչխարների նյարդային համակարգի վրա և անկանխատեսելի հետևանքների են հանգեցնում:


Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի անասնաբուժական ծառայության ղեկավար Բոբ Մաքքինոնի խոսքերով՝ բույսը մեկ անգամ փորձելուց հետո ոչխարները չեն կարողանում կանգ առնել և դրա ազդեցության տակ իրենց պահում են այնպես, ինչպես ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ:


Նրանց առողջական վիճակն աստիճանաբար վատանում է և նրանք սկսում են իրենց քարերին հարվածել մինչև գանգը կոտրվի և սատկեն: