Ջո Բայդենը հրաժարվել է աշակերտուհուն ուղեկցել նրա ավարտական երեկոյի ժամանակ (լուսանկար)
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հրաժարվել է Կոնեկտիկուտ նահանգում բնակվող մի աշակերտուհու ուղեկցել վերջինիս ավարտական երեկոյի ժամանակ։ Սակայն մերժման դիմաց պաշտոնյան 18-ամյա Թալիա Մազելիին է ուղարկել ծաղիկներից պատրաստված թևնոց ու անձամբ ստորագրված բացիկ։
Ինչպես նշում է Лента-ն, 77-ամյա Բայդենը բացատրել է, որ չի կարող ընկերակցել աղջկան, քանի որ աշխատանքային շատ հագեցած գրաֆիկ ունի։ Փոխնախագահը ներողություն է խնդրել աշակերտուհուց՝ հուլիսին նրան հրավիրելով Սպիտակ տուն։
Աղբյուրը հավելում է, որ աշակերտուհին Բայդենին հրավիրել էր դեռևս սեպտեմբերին՝ լուրջ չվերաբերվելով իր արարքին։ Նա պարզաբանել է, որ հրավերը նախագահ Բարաք Օբամային չի ուղարկել, քանի որ վստահ էր, որ ղեկավարը հաստատ ազատ ժամանակ չէր գտնի իրեն ուղեկցելու համար։











