Բիշկեկում Մաքսային միության դեմ ցույցի մասնակիցների են ձերբակալել

16:18 • 20.05.14

Ղրղզստանի ոստիկանությունը ձերբակալել է Մաքսային միություն մտնելու դեմ բողոքող 5 ցուցարարի, տեղեկացնում է Lenta.ru-ն։

Իրավապահների տվյալներով՝ տղամարդիկ փորձել են փակել Բիշկեկի Սպիտակ տան մուտքը և չեն արձագանքել պատգամավորական մեքենաների շարժին չխոչընդոտելու խնդրանքին։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսին, այդ թվում՝ կազմակերպիչ Ալմազ Թաջիբաևին ձերբակալել են։

 

Ձերբակալվածներն արդեն կանգնել են դատարանի առաջ։ Նրանք մեղադրվում են վարչական իրավախախտումներ իրականացնելու համար։

 

Մայիսի 20-ին Ղրղզստանի խորհրդարանում քննարկվել են Մաքսային միությանն անդամակցելու դրական և բացասական կողմերը, որոնց արդյունքում բանաձև է ընդունվել։ Համաձայն փաստաթղթի՝ միություն մտնելու որոշումը պետք է կայացվի՝ հաշվի առնելով գործարարների տեսակետները։ Նրանց համար, ում բիզնեսը կարող է տուժել ՄՄ-ին անդամակցությունից, առաջարկվում է փոխհատուցում տրամադրել։

 

Մայիսի 13-ին Ղրղզստանում հրապարակվել էր Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզը։ Այժմ այն պետք է քննարկի խորհրդարանը։