Բրազիլիայում պահանջում են ամենաշոգ ժամերին Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումներ չանցկացնել

11:00 • 20.05.14

Բրազիլիայի ֆուտբոլիստների արհմիությունը հայտարարել է, որ այդ երկրում անցկացվելիք Աշխարհի առաջնության հանդիպումները չպետք է անցկացվեն օրվա ամենաշոգ ժամերին։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, արհմիությունը համապատասխան պահանջն արդեն ուղղել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ)։ Եթե ՖԻՖԱ-ն համաձայնի այս պահանջին, ապա 19 ֆուտբոլային հանդիպում կտեղափոխվի։

 

Արհմիության կարծիքով՝ եղանակային անբարենպաստ պայմանները կարող են հանգեցնել ֆուտբոլիստների մոտ լուրջ նյարդաբանական խնդիրների և անգամ՝ մահվան։

 

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայի 12 քաղաքներում։