Թաիլանդում զինվորականները գրաքննություն են սահմանել մամուլում

10:45 • 20.05.14

Զինվորական հրամանատարությունը, որը ռազմական դրություն է հայտարարել Թաիլանդում և ստանձնել երկրում անվտանգության ապահովումը, հայտարարել է, որ գրաքննություն է սահմանում զանգվածային լրատվամիջոցներում, հաղորդում է Взгляд-ը:

 

Արգելվում է «բոլոր ձևերով և աղբյուրներից տարածել լուրեր, որոնք աղավաղում են փաստերը, ըմբոստության կոչ անում, կարող են բացասաբար անդրադառնալ ձեռնարկվող խաղաղարարական միջոցառումների վրա, թյուրըմբռնման հանգեցնել բնակչության շրջանում»:

 

Ռազմական դրությունը, որ հայտարարվել էր այսօր առավոտյան, թույլ է տալիս գրաքննությունից բացի պարետային ժամ սահմանել, արգելել զանգվածային ցույցերը, ձերբակալություններ իրականացնել, անկարգությունների դեպքում զենք կիրառել, մոբիլիզացնել քաղաքացիական բնակչությանը:

Ավելի քան կես տարի է՝ Թաիլանդում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց նպատակը կառավարության տապալումն է: