ԱՄՆ-ում ատամնաբույժը «սպանել» է հիվանդին՝ միանգամից հեռացնելով 20 ատամ

14:50 • 20.05.14

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում 64-ամյա Ջուդի Գանը մահացել է, երբ ատամնաբույժը հիվանդի կամքին հակառակ միանգամից հեռացրել է 20 ատամ, տեղեկացնում է The Daily Mail-ը։

 

Արդյունքում կինն ատամնաբուժական աթոռին կորցրել է գիտակցությունը, իսկ դրանից 1 ժամ անց՝ մահացել հիվանդանոցում։

 

Ավելի ուշ բժիշկ Ռաշմի Պաթելի 2 օգնականներն իրավապահներին պատմել են, որ կինն ուղղակի աղաչել է ատամնաբույժին կանգ անել, 911 ծառայություն զանգահարել, սակայն ապարդյուն։

 

Նշվում է, որ Պաթելը, ցանկանալով 1 այցի ընթացքում ավարտել իր գործը, հրաժարվել է բավարարել կնոջ խնդրանքը և շարունակել է հեռացնել նրա ատամները՝ անգամ, երբ կինը կորցրել է գիտակցությունը։

 

Հաղորդվում է, որ իշխանությունները Պաթելին զրկել են աշխատանքային արտոնագրից։ Ներկայում դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։