Ուկրաինան ԵՄ-ից ստացել է առաջին 100 մլն եվրոն

14:43 • 20.05.14

Եվրոպական միությունն Ուկրաինային է փոխանցել ֆինանսական օգնության առաջին մասը՝ 100 մլն եվրո, հայտնել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալասը, փոխանցում է Обозреватель-ը։

 

Ընդ որում՝ Կալասը նշել է, որ մոտ ապագայում Ուկրաինային կփոխանցվի ֆինանսական օգնության 2-րդ մասը՝ 500 մլն եվրոյի չափով։

 

Ուկրաինային հատկացվելիք օգնության ընդհանուր չափը 1.6 մլրդ եվրո է և կփոխանցվի անմիջապես այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը կավարտի փոխըմբռնման մասին համապատասխան հուշագրի վավերացումը։