Ֆրանսիան հայտարարել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փուլի մասին

10:23 • 20.05.14

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ ԵՄ-ն կանցնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փուլին, եթե Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը տեղի ունենա արտաքին ուժի միջամտության և խոչընդոտման ֆոնին, գրում է zn.ua-ն։

 

Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է առավելագույնս հանգիստ միջավայրում Ուկրաինայի ընտրությունների անցկացման կարևորությունը:

 

Ավելի վաղ Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ հետագա պատժամիջոցները կախված կլինեն Ուկրաինայում ընտրություններից:

 

Շվեյցարիայի կառավարությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ ցուցակում ավելացնելով 13 անուն։