Չինաստանի և Ռուսաստանի միջև ռուսական գազի արտահանման մասին պայմանագիր չի կնքվել

14:58 • 20.05.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարած այցի ընթացքում ռուսական գազի մատակարարման մասին պայմանագիր չի ստորագրվել, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է gazeta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ ստորագրման հարցը չի փակվել, և խորհրդակցությունները կշարունակվեն մասնագետների մակարդակով:
 

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Պուտինի այցի ընթացքում գազի արտահանման պայմանագիր չի ստորագրվի՝ վառելիքի գնի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով, չնայած Ռուսաստանը և Չինաստանը նշանակալի առաջընթաց են գրանցել գազի գնի հարցի շուրջ պատրաստվող պայմանագրի շրջանակներում, և պայմանագրի վրա աշխատանքը կշարունակվի։