«Հայոց Ցեղասպանություն-100: Ճանաչումից՝ պահանջատիրություն». Լրագրողների 7-րդ համաժողովի համակարգող մարմինը նիստ է գումարել

20:17 • 20.05.14

Մայիսի 20-ին կայացել է «Հայոց Ցեղասպանություն-100: Ճանաչումից՝ պահանջատիրություն» խորագրով լրագրողների 7-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմնի նիստը, որը վարում էր Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, լրագրողների համահայակական համաժողովների համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:

 


Ինչպես հայտնում են ՀՀ Սփյուռքի նախարարությունից՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է այն հանգամանքը, որ համաժողովն անցկացվում է սեպտեմբերին կայանալիք՝ «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին զուգահեռ:

 


Քննարկվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին հայկական ԶԼՄ-ների շեշտադրումների և հայկական եւ օտարերկրյա մամուլում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերի լուսաբանմանն առնչվող հարցեր:

 


Նիստին հեռակապով մասնակցել են Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, Իրանից՝ «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Ֆրանսիայից՝ «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Լիբանանից՝ «Խօսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, ԱՄՆ-ից՝ լրագրող, հրապարակախոս Հակոբ Վարդիվառյանը: