Գորիսի քաղաքապետի թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել նաև Տիգրան Կարապետյանը

16:19 • 20.05.14

Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու Տիգրան Կարապետյանը ևս ինքնաբացարկ է ներկայացրել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Գորիսի տեղամասային ընտրական հանձնաժողովից:


Հիշեցնենք, որ այսօր ինքնաբացարկ էր ներկայացրել նաև առաջադրված թեկնածուներից Արա Բուդաղյանը: Երկուսի դիմումները ընդունվել են և նիստին առաջադրումները ճանաչվել ուժը կորցրած:


Հիշեցնենք նաև հունիսի 8-ին կայանալիք Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրվել էր 4 թեկնածու. «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն , անկուսակցական Տիգրան Կարապետյանը (ինքնաառաջադրվել է), Գորիս համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը, Ավետիք և Արտակ Բուդաղյանների եղբայր, հանրապետական Արա Բուդաղյանը (ինքնաառաջադրվել է) և հանրապետական Վաչագան Ադունցը (առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից):