Մահացել է ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանը
Մահացել է ամիսներ առաջ Ադրբեջանում գերությունից ազատված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը:
Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց «Ընդդեմ իրավական բռնության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը` Մամիկոն Խոջոյանը մահացել է այսօր երեկոյան՝ ժամը 19-ի սահմաններում:
«Հիմա նրան բերում են Երևան, և այստեղ պետք է կատարվի դիահերձումը: Դրանից հետո միայն պաշտոնապես կիմանանք, թե ինչն է հանդիսացել նրա մահվան պատճառը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հատել էր Հայաստանի պետական սահմանն ու անցել Ադրբեջանի տարածք: Մարտի 4-ին նրան վերադարձրել են հայրենիք՝ բազմաթիվ կոտրվածնքերով, սալջարդերով և խոշտանգումների այլ հետքերով: Ադրբեջանցիները հեգկան հիվանդ ծերունուն «դիվերսանտ» էին որակել:










