Լոնդոնում բացվել է ամենամյա ծաղկային ցուցադրությունը (լուսանկարներ)
Լոնդոնի Չելսի թաղամասում բացվել է ծաղիկների և լանդշաֆտային դիզայնի խոշորագույն ցուցահանդեսն աշխարհում, որի գլխավոր թեման այս տարի Առաջին համաշխարհային պատերազմի սկսման 100-ամյակն է։
Ցուցադրությանը ներկա է եղել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, ով ծաղկային շոուին մասնակցում է յուրաքանչյուր տարի։ Թագուհուն ներկայացվել են առավել գեղեցիկ և տպավորիչ նմուշները, գրում է Комсомольская правда-ն։























































