Մեծ Բրիտանիայում մահմեդական դպրոցի ուսուցիչն անպարկեշտ լուսանկարների որոնման նպատակով ստուգել է 16-ամյա աշակերտուհու բջջայինը
Մեծ Բրիտանիայի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքը համարվող Բերնինգեմում մահմեդական դպրոցի ուսուցիչը խլել է 16-ամյա աշակերտուհու բջջային հեռախոսը և ստուգել այն, որպեսզի տնօրինությանն ապացուցի զուգահեռ դասարանի տղաներից մեկի հետ վերջինիս կապը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Դա տեղի է ունեցել մահմեդական պահպանողական դպրոցներից մեկում, որտեղ տղաներին և աղջիկներին առանձին են նստեցնում և բոլոր աշակերտներին կոչ են անում քննություններից առաջ պաս պահել:
Աղջկան ամառային արձակուրդներից առաջ 2 շաբաթով հեռացրել են դասերից: Նրա մայրը դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ իր աղջիկը լուսանկարները դիտելու համաձայնություն չի տվել, իսկ դա չթույլատրված միջամտություն է ուրիշի անձնական կյանքին:










