Զոհվածի ընտանիքը մեղավորի կարիք ունի, դա մարդկայնորեն հասկանալի է.Վարդան Պետրոսյանի Ֆրանսիացի պաշտպան aravot.am
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հանդես է եկել նրա երկրորդ պաշտպանը՝ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի փաստաբանների պալատի կողմից արտոնագրված Մարի Լոռ Դոզեն: Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը։
Նա անդրադարձել է 7 չափորոշիչի, որը վերաբերում էր Վարդան Պետրոսյանի նկատմամբ նախնական կալանք կիրառելուն, հասարակական վտանգավորությանը, հանցագործության կրկնմանը, տուժողների և տուժողների ներկայացուցիչների վարքաբանությանը: «Նախնական փուլում Վարդան Պետրոսյանը համոզված էր, որ ինքը կարիք չի ունենալու պաշտպանի, նա ուներ միամտություն՝ կարծելու, որ եթե անմեղ է, փաստաբանի կարիք չի ունենալու»,- ասել նա: Մարի Դոզեն ասել է, որ նախնական կալանքի մասին հոդվածը Ֆրանսիայի օրենսդրության պատճենն է: Նա ասել է, որ կալանքը պետք է հիմնավորվի. նախնական կալանքը անմեղության կանխավարկածի ոտնահարում է և որքան ժամանակ անցնում է, նախնական կալանքի հիմնավորվածությունը պետք է ավելի հիմնավորվի: «Զոհվածի ընտանիքը մեղավորի կարիք ունի, դա մարդկայնորեն հասկանալի է: Երբ դատախազը սկուտեղի վրա մատուցում է մեղավորին, դա արդարադատության դեմ է: Ինչո՞ւ տուժող կողմը կարիք ունի ալկոհոլի օգտագործման վարկածին, չէ՞ որ մեղադրականում հարբած վիճակի մասին խոսք չկա: Ինչո՞ւ ձեր լիազորությունների շրջանակում այս հարցը չեք քննում»,- ասել է Մարի Դոզեն: Նաև հիշեց, թե ինչպես են տուժողների ընտանիքի անդամները բացականչել՝ «ասա, որ խմել ես, թշվառ հարբեցող»:
Նա անդրադարձել է տուժողների կողմից վկաների հնարավոր ճնշմանը, անգամ կանխատեսեց, թե հնարավոր է գոյություն չունեցող վկան գա դատարան և խոսի Վարդան Պետրոսյանի հարբածության մասին, ինչը չկա. «Սրա անունը ողբերգություն է, ոչ թե քրեական հանցագործություն»: Մանրամասները՝ քիչ հետո:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։










