Մերկելը կոչ է արել Պուտինին նպաստել Ուկրաինայում նախագահական ընտրություններին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել նրան նպաստել Ուկրաինայում նախագահական ընտրությունների հաջող անցկացմանը, գրում է Обозреватель-ը։
Մերկելը կոչ է արել Ռուսաստանի նախագահին՝ «անել ամենն ընտրություններին աջակցելու և դրանց արդյունքներն ընդունելու համար»։ Նա ընդգծել է իրավիճակի կայունացման համար այդ ընտրությունների կարևորությունը։
Մերկելը շնորհավորել է նաև Ուկրաինայում ազգային երկխոսության սկզբի կապակցությամբ և նշել, որ այն հնարավորություն է տալիս բոլոր նրանց, «ովքեր զերծ են մնում բռնությունից», քննարկել միասնական Ուկրաինայի ապագան։
Ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին։










