Մերձմոսկովյան շրջանում բեռնատար և ուղևորատար գնացքները բախվել են միմյանց. կա 3 զոհ

13:55 • 20.05.14

Մերձմոսկովյան շրջանում բեռնատար և ուղևորատար գնացքները բախվել են միմյանց, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Ժամը 12։38-ին Բեկասովո-Նարա հատվածում բեռնատար գնացքը բախվել է ուղևորատարին, որն իրականացնելիս է եղել Մոսկվա-Քիշնև երթուղին։ Դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Տուժածների տվյալները ճշտվում են»,- ասված է ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության մամուլի ծառայության տարածած  հաղորդագրության մեջ։

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բախման հետևանքով զոհվել է 3 մարդ։