ՆԱՏՕ-ի օգնության մի մասն արդեն ուկրաինական սահմանին է. ուկրաինացի պաշտոնյա

11:25 • 20.05.14

ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Ուկրաինային տրամադրած օգնության մի մասն արդեն ուկրաինական սահմանին է։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին ՆԱՏՕ-ի բրյուսելյան գրասենյակում, գրում է УНИАН-ը:

 

ՆԱՏՕ-ի տրամադրած օգնության ստացումը (սաղավարտներ, զրահաբաճկոններ և այլն) մի քանի օրվա հարց է, նշել է Պարուբին:


Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կիրառած մեթոդները պահանջում են պաշտպանական հատվածի բարեփոխումներ: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գործընկերները գիտակցում են, որ «եթե Պուտինին չկանգնեցնեն Ուկրաինայում, հայտնի չէ, թե որտեղ վաղը կհայտնվեն նրա տանկերը»:


Բացի այդ, Անդրեյ Պարուբին հաստատել է, որ Ռուսաստանի զորքերը չեն հեռացվել ուկրաինական սահմանից և ասել. «Իրականում, դա երկակի խաղ է և ժամանակ ձգելու ու միջազգային հանրությանը շփոթության մեջ գցելու միջոց»։