Հայտնի սերբ թենիսիստ Ջոկովիչը 500.000 դոլար է փոխանցել ջրհեղեղից տուժած իր հայրենակիցներին

12:37 • 20.05.14

Հայտնի սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 500.000 դոլար է նվիրաբերել Սերբիայում խոշոր ջրհեղեղից տուժած իր հայրենակիցներին։ Այդ գումարը մարզիկը շահել է նախորդ շաբաթ Հռոմում, գրում է ДНИ.ru-ն։

 

26-ամյա թենիսիստը, ով հայտնի է իր հայրենասիրությամբ, իր հաղթանակը նվիրել է հայրենակիցներին։ Խաղից հետո հարցազրույցում նա փորձել է ուշադրություն հրավիրել Բալկաններում տիրող ճգնաժամի վրա։

 

Բացի այդ, սերբ թենիսիստի հիմնադրամը վերջին 3 օրում ևս 100.000 դոլար է հավաքել տուժածների համար։

 

«Շատ է սիրտս ցավում, երբ դիտում եմ լուրերը։ Ավելի քան 950.000 մարդ տարհանվել է Բոսնիայում։ Հուսով եմ, որ Խորվաթիայի արևելք հասած անբարենպաստ եղանակը չի լինի այդքան կատաղի, ինչպես Սերբիայում և Բոսնիայում էր։ Թող Աստված օգնի բոլորին»,- գրել է Նովակը Twitter-ում։