Շուշան Պետրոսյանը ներողություն է խնդրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողից. միջադեպը հարթված է
Ազատություն «ռադիոկայանի» լրագրող Ռուզաննա Ստեփանյանը, ում և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Մելանյա Ծառուկյանին երեկ վիրավորել էր Շուշան Պետրոսյանը, Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ Շուշան Պետրոսյանն այսօր իրեն զանգահարել ու ներողություն է խնդրել:
«Սիրելի՛ գործընկերներ, քիչ առաջ ինձ զանգահարեց Շուշան Պետրոսյանը և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար։ Նա ասաց, որ ինձ վիրավորելու ցանկություն չի ունեցել... Մենք երկար զրուցեցինք... իսկապես, ո´չ ես իր դեմ որևէ բան ունեմ, ո´չ էլ ինքը՝ իմ դեմ։
Այսօր խորհրդարանում մենք առաջին անգամ էինք շփվում, շփումն այնքան էլ «հաջող» չստացվեց, բայց դե՝ կյանք է, ամեն ինչ էլ ստացվում է։ Բոլորս էլ ինչ-որ մի պահ, տարբեր պատճառներով պոռթկում ենք ՝ շատ հաճախ վիրավորելով և նեղացնելով միանգամայն անմեղ մարդկանց։
Կարևորը՝ որ գիտակցում ենք սխալը ու միմյանցից ներողություն խնդրելու կամք ենք ունենում»,-գրել է լրագրողը:
Tert.am –ի հետ զրույցում Ռուզան Ստեփանյանը կոռեկտ չհամարեց իրենց անձնական զրույցից մանրամասներ հաղորդել, միայն ասաց, որ հաշվի առնելով, որ ԱԺ պատգամավորը և՛ իր հրապարակային հարցազրույցում, և՛ արդեն իր հետ անձնական զրույցում ներողություն է խնդրել, միջադեպը հարթված է:










