Վերսկսվել է Սլավյանսկ քաղաքի գնդակոծումը
Այսօր առավոտյան ուկրաինացի զինվորականները վերսկսել են Սլավյանսկ քաղաքի զանգվածային գնդակոծությունը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով «քաղաքի ինքնապաշտպանության ուժերին»։ Դա տեղի է ունենում Կարաչուն սարից։
Ըստ այդմ՝ լսելի են ուժգին պայթյուններ, տներում ցնցվում են ապակիները:
Մայիսի 19-ին Սեմյոնովկայի շրջանում նաև կեսժամյա բախում է տեղի ունեցել Ազգային գվարդիայի և «ինքնապաշտպանության ուժերի» միջև։
Նույն օրը Սլավյանսկի և մերձակայքի գնդակոծությունից մասամբ շենքեր են ավերվել: Մի բնակչուհի գլխի վնասվածք է ստացել:
Երեկ բախումներ են տեղի ունեցել նաև Ռուսաստանի սահմանից 4 կմ հեռավարությամբ՝ Ուսպենկա գյուղում:
Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվում է Կիևի իշխանությունների հակաահաբեկչական գործողությունն անջատվել փորձող շրջաններում:










