Իտալիայում դատական նիստն ընդհատվել է սիրով զբաղվող զույգի պատճառով
Իտալական Ջենովա քաղաքում դատավոր Աննա Իվալդին ստիպված է եղել ընդհատել մարդասպանության գործով դատական նիստը, երբ հանկարծակի նկատել է, որ դատարանի աշխատակազմի 2 ներկայացուցիչ սիրով են զբաղվում լսման ժամանակ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նկատելով ինքնամոռաց սիրով զբաղվող մերկ զույգին՝ դատավորը խնդրել է մեդադրող կողմին ժամանակավորապես դադարեցնել ելույթը։
Աղբյուրը մանրամասնում է, որ զույգը, որից մեկն, ի դեպ, ամուսնացած է, սիրով է զբաղվել դատական դահլիճի պատուհանի հետևում։ Ըստ ամենայնի՝ նրանք կարծել են, թե մուգ գույնի ապակին իրենց անտեսանելի կդարձնի, սակայն աչալուրջ դատավորի հայացքից ոչինչ չի վրիպել։
Իվալդին դատարանի 2 աշխատողներին հրամայել է շտապ հեռանալ, ինչից հետո միայն դատական նիստը վերսկսվել է։










