Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաստատել է սահմանից ռուսական զորքերի հեռանալը

16:53 • 20.05.14

Ռուսական զորքերը հետ են քաշվել Ուկրաինայի հետ սահմանից առնվազն 10 կիլոմետրով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին, որն էլ վկայակոչում է Ուկրաինայի սահմանապահ ծառայության ղեկավար Սերգեյ Աստախովին։

 

«Մեր սահմանից 10 կիլոմետրի վրա ռուսական զորքեր չկան»,- ասել է նա՝ հավելելով, որ ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերը գտնվում էին ուկրաինական սահմանից 100 մետրի վրա:

 

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր մշտական տեղակայման վայրեր վերադարձնել զորքերը, որոնք մասնակցում էին Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում զորավարժություններին։