Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են սկսում

10:09 • 20.05.14

Արևելաչինական ծովում այսօր մեկնարկում են 3-րդ ռուս-չինական «Ծովային փոխգործակցություն -2014» զորավարժությունները, որոնց պաշտոնական բացումը տեղի կունենա Շանհայում։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, բացմանը ներկա կլինեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը։

 

Հայտնի է, որ զորավարժություններին կմասնակցեն ռուսական «Վարյագ» հրթիռային հածանավը, «Բիստրիյ» ականակիրը, «Ադմիրալ Պանտելեև» նավը, «Ադմիրալ Նեվելսկոյ» մեծ դեսանտային նավը, «Իլիմ» և «Կալար» սպասարկող նավերը։

 

Նշվում է, որ զորավարժությունների ակտիվ փուլը կանցկացվի մայիսի 22-25-ը։