Վերին Արտաշատում «Իժ» մակնիշի մոտոցիկլետի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս վրաերթ կատարելու կասկածանքով, մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, Վերին Արտաշատ գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Դ.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում Վահան Դ.-ն, վարելով «Իժ Պլանետա Սպորտ» մակնիշի մոտոցիկլետը` իրենց գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա: Կատարվում է քննություն:










