Ավստրալիան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

10:51 • 21.05.14

Ավստրալիայի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկն ընդլայնելու մասին որոշում են կայացրել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Economic Times-ին, որն էլ վկայակոչում է Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպի հայտարարությունը:

 

Ֆինանսական և վիզային սահմանափակումներն առնչվում են Ռուսաստանի և Ուկրաինայի ևս 38 քաղաքացու, ինչպես նաև 11 ընկերության։ Այդկերպ՝ այժմ ավստրալական պատժամիջոցների ցանկում ընդհանուր առմամբ հայտնվել է 50 ֆիզիկական և 11 իրավաբանական անձ:

 

Պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց ցուցակը չի հրապարակվի: Բացի այդ, անձանց անունները, որոնց նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվել, կհրապարակվեն պատժամիջոցների կիրառման մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո: