Բրազիլիայում այրել են աշխարհի Գավաթի կրկնօրինակը

09:50 • 21.05.14

Բրազիլիայում նախանշված ֆուտբոլային համաշխարհային կենտրոնական իրադարձությունը՝ աշխարհի 2014 թվականի առաջնությանն ընդառաջ կրկին կրքերը լարված են և հերթական տհաճ միջադեպն է տեղի ունեցել։


Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, չարագործները այրել են Աշխարհի Գավաթի 6 մետրանոց կրկնօրինակը, որը ցուցադրված է եղել այնտեղ, որտեղ տեղակայվելու է Բրազիլիայի հավաքականը։


Նշենք, որ դա վանդալիզմի առաջին դեպքը չէ. ավելի վաղ, հարձակման էին ենթարկվել հսկա, փչովի գնդակներն ու Մունդիալ-2014-ի թալիսման-խորհրդանիշը՝ զրահակիր Ֆուլեկոն։


Ավելացնենք, որ Աշխարհի առաջնությունը, որի անցկացման դեմ՝ երկրի սոցիալ-տնտեսական ոչ բարվոք կացության պատճառաբանությամբ բուն Բրազիլիայում մեծ են ընդդիմացողներն, նախանշված է 2014 թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը՝ Բրազիլիայի 12 քաղաքներում։