Ուկրաինայում հրկիզել են նախագահի նախկին թեկնածուի տունը

11:33 • 21.05.14

Ուկրաինայի նախագահի պաշտոնի նախկին հավակնորդ, «Հարավ-արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարյովը հայտարարել է սոցկայքերում, որ անհայտ զինված անձինք հրդեհել են իր տունը, փոխանցում է Russia Today-ը:

 

Ցարյովը մանրամասնել է, որ հրկիզվել է Դնեպրոպետրովսկում իր տունը: Երկու ավտոբուսներով զինված մարդիկ եկել են գիշերվա 2-ին, տան վրա Մոլոտովյան կոկտեյլներ նետել: Նրանք նկարահանել են տան հրկիզումը: Տան շուրջը նաև բազմաթիվ պարկուճներ կան:

 

Ցարյովն ասել է, որ իր տնեցիներն ավելի վաղ հեռացել էին Դնեպրոպետրովսկից, ուստի ոչ ոք չի տուժել: