Ուկրաինական Նիկոլաևում հարբած հայրը փողոցում կորցրել է 5-ամսական դստերը

00:52 • 21.05.14

Ուկրաինական Նիկոլաևում հարբած հայրը փողոցում կորցրել է 5-ամսական դստերը: Ինպես հաղորդել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ երեխային հայտնաբերել է մի 25-ամյա տաքսու վարորդ: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը:


Խաչմերուկներից մեկում տաքսու վարորդը մանկասայլակ է նկատել, որից երեխայի լացի ձայն է լսվել: Մի քանի քայլ հեռու վարորդը բանկոմատ է նկատել և կարծել, թե երեխայի մայրը գնացել է գումար հանելու և շուտով կվերադառնա: Պատվերն ավարտելով և վերադառնալով՝ վարորդը սայլակը գտել է նույն վայրում:


Փոքրիկը տեղափոխվել է քաղաքի մանկական հիվանդանոց: Մի քանի ժամ անց իրավապահ մարմինները գտել են ծնողներին: Պարզվել է՝ նրանք խմել են, վիճել, ապա հայրը վերցրել է երեխային և գնացել զբոսնելու: Ճանապարհին նա շարունակել է խմել և տուն է վերադարձել առավոտյան՝ առանց երեխայի:

Այժմ քննարկվում է երեխային ծնողներին վերադարձնելու նպատակահարմարությունը: