Եվրահանձնաժողովը ստրես-թեսթեր է պատրաստում Ուկրաինայի ճգնաժամի պատճառով գազի մատակարարման խափանումների դեպքերի համար

00:14 • 21.05.14

Եվրահանձնաժողովը սթրես-թեսթ է պատրաստում ԵՄ երկրների համար, ինչպես նաև՝ առաջարկներ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով ռուսական բնական գազի մատակարարման խափանումների դեպքում:  Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` Reuters-ին հղումով, որն էլ հղում է կատարում փաստաթղթի ծրագրին:


Այս տարի ավելի վաղ ԵՄ առաջնորդները դիմել են Եվրահանձնաժողովին՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարային միջոցառումների ցուցակ կազմելու խնդրանքով` կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին գազի մատակարարումների խափանման մտավախությունների հետ:


Եվրահանձնաժողովի փաստաթղթի համաձայն` մինչ ձմեռ նախատեվում է ԵՄ էներգահամակարգի ստրես-թեսթեր անցկացնել, միաժամանակ՝ երկրները պետք է ապահովագրական մեխանիզմներ մշակեն, ինչպիսին օրինակ՝  գազի պաշարների հարստացումն է: